AM
26 October 2009 - 13:59 AMT

«Արմավիան» ակտիվորեն աշխատում է իր չվերթների ուղղությունների ավելացման համար

«Արմավիա» ավիաընկերությունն ակտիվորեն աշխատում է իր չվերթների ուղղությունների ավելացման համար, մասնավորապես` Եվրոպա, հոկտեմբերի 26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողներին է հայտնել «Միկա Լիմիտեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Նրա խոսքով, կավելանա չվերթների քանակն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Իտալիան, Շվեյցարիան: Բացի դրանից, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Արմավիան» ծրագրում է չվերթ բացել դեպի Տուլուզա: «Չնայած ֆինանսական ճգնաժամին, ընկերությունը զարգացնելու է իր գործունեությունը»,- նշել է Բաղդասարովը: