Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նա Պենտագոնի ղեկավարության հետ կքննարկի ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Ինչպես նշել է Սերժ Սարգսյանը Վաշինգտոն մեկնելուց առաջ, առաջին հերթին կքննարկվեն կոնկրետ նախագծեր, որոնք կֆինանսավորվեն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի ռազմական ուժերին տրամադրվող օգնության շրջանակներում: Այդ նախագծերն ուղղված են հետագայում Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման օժանդակմանը: Նախարարի խոսքերով, Միացյալ Նահանգները մտադիր են Հայաստանին առաջարկել ակտիվացնել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համագործակցում հանուն խաղաղության» ծրագրում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: