AM
27 October 2009 - 16:38 AMT

Ռուսաստանը եւ Թուրքիան կկառուցեն նավթավերամշակման գործարան

Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ նավթամթերքի առեւտրի համար, պայմանավորվել են նավթավերամշակման գործարանի կառուցման մասին Սամսուն ՋեյՀան նավթամուղի վերջնակետին: Այդ մասին հաղորդում է ՌԴ Էներգետիկայի նախարարության ղեկավար Սերգեյ Շմատկոն:

Հոկտեմբերի 19-ն ռուսական «Տրանսնաֆտ» եւ «Ռուսնաֆթ», իտալական Eni եւ թուրքական Calik ընկերությունները Միլանում ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր նավթամուղի կառուցման վերաբերյալ, որը շրջանցելով Բոսֆորը կապում է թուրքական Սամսուն (Սեւ ծով) եւ Ջեյհան (Միջերկրական ծով) նավահանգիստները, հաղորդում է BBC-ն: