AM
16 March 2002 - 15:36 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵԱՀԿ-Ն ԿԱՆԽԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵԱՀԿ փաստաթղթերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի նշված ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Միաժամանակ, նրա խոսքերով` ԵԱՀԿ փաստաթղթերում նման հակամարտությունների վերաբերյալ, մասնավորապես, Մոլդովայի եւ Վրաստանի, այդ երկրների տարածքային ամբողջականությունը նշվում է միանշանակորեն: «Ամեն անգամ Նյու Յորքում ԵԱՀԿ եւ ՄԱԿ համագործակցությանը նվիրված բանաձեւի քննարկման ժամանակ, մենք քվեարկության միջոցով ենք միայն կարողանում հասնել լրացումների, որտեղ արտացոլվում է այդ սկզբունքը: Դա ինքնին կարելի է բնութագրել, որպես Ադրբեջանի վրա ճնշման մի միջոց»,- ընդգծել է Գուլիեւը: Նա նշել է, որ ԵԱՀԿ պետք է բոլոր գոյություն ունեցող հակամարտություններին վերաբերվի միասնական սկզբունքներով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: