AM
16 March 2002 - 15:28 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է «ՏՌԱՍԵԿԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի ղեկավարությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ «ՏՌԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում: Դիմումի համար հիմք է հանդիսացել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից այդ ծրագրին Հայաստանի մասնակցությանը բոյկոտելը: Այդ կապակացությամբ ՀՀ ԱԳՆ տարածած պրես-ռելիզեում նշվում է, որ նման դիրքորոշումը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը եւ խանգարում է Եվրամիության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Վերջին տարիների ընթացքում, ամեն անգամ, երբ նման համագործակցության հնարավորություն էր առաջանում, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում էր մասնակցել ծրագրին, եթե դա առնչվում էր Հայաստանի հետ: Այս անգամ Ադրբեջանին միացել է նաեւ Թուրքիան, հայտարարելով, որ «նա ավարտել է ներքին կոնցեպցիաների մշակումը, որոնք անհրաժեշտ են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման վերաբերյալ միջազգային տրանսպորտային պայմանագրում ընդգրկվելու համար, բայց եւ այնպես իրեն պարտավորված չի գտնում հետեւել այն կետերին, որոնք առնչվում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաղորակցություններին»: Այդ կապակցությամբ Հայաստանն իր դժգոհությունն է հայտնել Եվրահանձնաժողովին, բացատրելով, որ Թուրքիայի նման մոտեցումը չի համապատասխանում1969 թվականի Վենայի կոնվենցիային:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: