Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը` «լրացուցիչ մակարդակի վրա» բանակցություններ վարելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է համանախագահների հայտարարությունում, որն արվել է Վենայում տարածաշրջան կատարած նրանց վերջին այցի ավարտից հետո: Այդ նպատակով, երկու պետությունների ղեկավարները կնշանակեն Անձնական ներկայացուցիչներ` արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, նշվում է փաստաթղթում: Հայտարարությունում ասվում է նաեւ, որ «երկու-երեք ամիսը մեկ կանցկացվեն հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահների նախագահությամբ»: Առաջին նման հանդիպումը նախատեսվում է Պրագայում մայիսին: Միեւնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ նոր մակարդակով բանակցությունները չեն փոխարինի երկու նախագահների անմիջական բանակցություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: