AM
29 October 2009 - 12:06 AMT

Հայաստանը եւ Ռուսաստանը զարգացնում են գիտատար տնտեսություն

Հայաստանը եւ Ռուսաստանը հռչակեցին գիտության վրա հիմնված տնտեսության ձեւավորումը, հայտարարել է «Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցություն» խորհրդաժողովին ՀՀ տնտեսության նախարար Ներսես Երիցյանը: «Ներկա փուլում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում տնտեսության գիտատար հատվածները: Արդեն ձեռնարկվում են առաջին քայլերը հայկական եւ ռուսական կազմակերպությունների համագործակցության ուղղության նանոտեխնոլոգիաների ոլորտում», – ասել է նա:

Բացի այդ, հայ-ռուսական համագործակցության առաջնայիններից, նախարարը ընդգծել է տեղեկատվական, հեռահաղորդակցային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները, նաեւ էլեկտրոնային եւ սարքաշինական բնագավառները: