AM
29 October 2009 - 15:04 AMT

Հայաստանը եւ Քուվեյթը կստորագրեն «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը։

Բացի այդ, գործադիրը որոշել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» եւ «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը։