Հոմտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էԲելառուսիհանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Զրուցակիցները նշել են, որ չնայած համաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու պետությունների տնտեսական հարաբերություններում կան դրական միտումներ – դրանք անհրաժեշտ է զարգացնել` միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման միջոցով:
Անդրադարձ էկատարվել երկկողմհետաքրքրություն ներկայացնողմի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը` մասնավորապես տրակտորաշինության, հանքարդյունաբերական ու տրանսպորտային մեքենաշինության ու բարձր տեխնոլոգիաների բնագավառներում: Կար-որվել է հայ-բելառուսական գործարար կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչը կարող է դառնալ գործարար կապերի զարգացման հստակ պլատֆորմ:
Կառավարության ղեկավարն ասել է, որ քննարկվածբոլոր հարցերին հարկ էանդրադառնալմիջկառավարական հանձնաժողովի մյուսնիստում, որը կունենա առավել հստակ օրակարգ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ արդյունքների հասնել:
Սերգեյ ՄարտինովըՏիգրան Սարգսյանին էփոխանցել ԲելառուսիՀանրապետություն այցելելու հրավերը: