ԱՄՆ-յում Հայաստանի դեսպանատանը կայացել է «Լեռնային Ղարաբաղ` արվեստ եւ երաժշտական փառատոններ» ծրագրի շնորահանդեսը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունում, փառատոնի կազմակերպիչները մտադիր են ներկայացնել Ղարաբաղը ոչ միայն որպես «հակամարտության գոտի», այլեւ որպես միջազգային փառատոնների անցկացման վայր եւ օգտագործել դա որպես տնտեսական զարգացման այլընտրանքային օրինակ: Փառատոնի մասնակիցներին ներկայացվել է վավերագրական կինոնկար ԼՂՀ-ի մասին, ինչպես նաեւ ցուցադրվել են ղարաբաղցի երեխաների նկարած նկարները: Ծրագիրը ներկայացրել է ԱՄՆ-յում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: