«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) նվազեցնում է դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր զանգերի սակագինը «Քեզ համար – Էքսկլյուզիվ» նոր կանխավճարային սակագնային պլանի շրջանակում: Այսուհետ, ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունում, Beeline ցանցի հաճախորդների համար դեպի այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 29.99 դրամ: Նախկինում նման զանգի մեկ րոպեի նվազագույն գինը 39 դրամ էր:
«Քեզ համար – Էքսկլյուզիվ» նոր առաջարկը շփումն ավելի հարմարավետ եւ մատչելի է դարձնում ոչ միայն մեր ցանցի ներսում, այլեւ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ մյուս ցանցեր զանգերի դեպքում », – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline բոլոր սակագնային պլաների հաճախորդները կարող են անարգել անցնել «Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային պլանին` պահպանելով սեփական համարը:
«Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային պլանին անցնելու գինը կազմում է 299 դրամ: «Քեզ համար», «Հանրապետություն», «Խոսիր» եւ «Ազատ շփում» սակագնային պլանից անցնելու դեպքում հեռախոսահամարը պահպանելու համար բաժանորդային վճար չի գանձվում: Մնացած սակագնային պլաների բաժանորդներից դեպի «Քեզ համար – Էքսկլյուզիվ» ՍՊ անցնելու դեպքում գանձվում է օրական բաժանորդավճար 29.99 դրամ:
«Քեզ համար- Էքսկլյուզիվ» սակագնային պլանի բաժանորդների համար ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր` ընդամենը 29.99 դրամ: Ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն է 9 դրամ, իսկ MMS հաղորդագրությանը` 19 դրամ: Դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր ուղարկած մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ, իսկ MMS հաղորդագրությանը` 50 դրամ:
«Քեզ համար- Էքսկլյուզիվ» սակագնային պլանում նախատեսված են նաեւ բջջային ինտերնետի մատչելի սակագներ: Փոխանցված/ստացված տվյալների 1 ՄԲ արժեքն է 29 դրամ: