AM
3 November 2009 - 10:35 AMT

ԱՄՀ-ն շուրջ 60 մլն դոլար է հատկացնում Հայաստանին հակաճգնաժամային վարկային ծրագրի շրջանակներում

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) իր վարկային աջակցությամբ Հայաստանում իրականացվող կայունացման հակաճգնաժամային ծրագրի երկրորդ ստուգումը: Ըստ հիմնադրամի հաղորդագրության, որոշումները, որ կայացրել է տնօրենների խորհուրդը, Երեւանի համար հասանելի են դարձնում շուրջ 60 մլն դոլարը: Արդյունքում, Հայաստանին հատկացված ընդհանուր գումարը պետք է հասնի 479 մլն դոլարի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«ԱՄՀ տնօրենների խորհուրդի որոշումը կայացվել է բացառության կարգով, քանի որ Հայաստանը լիովին չէր կատարել որոշ ծրագրային պայմաններ: Խորհուրդը նաեւ բավարարել է Երեւանի խնդրանքը ընթացիկ տարվա դեկտեմբերի մի շարք քանակային ցուցանիշների վերանայման եւ վարկային ռեսուրսների վերաբաշխման վերաբերյալ, որոնք պետք է հասաենլի դառնան ՀՀ իշխանություններին` երկրորդ եւ երրորդ ստուգման ավարտին»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցած բանավեճի արդյունքում, ԱՄՀ վարիչ-տնօրենի տեղակալ Տակատոսի Կատոն, մասնավորապես, հայտարարել է, որ «գլոբալ ճգնաժամը շարունակում է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա» եւ որ նրա կարճաժամկետ հեռանկարները «շարունակում են բարդ լինել»: «Ըստ արտաքին պայմանների բարելավման 2010թ. ակնկալվում է, որ տնտեսական աճը աստիճանաբար կվերականգնվի, սակայն պահպանվում են նաեւ ռիսկի գործոնները, ներառյալ հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության ոլորտներում, ֆինանսական հատվածում եւ գործարար կլիմայի բարելավման ուղղությամբ: