AM
3 November 2009 - 14:34 AMT

Տիգրան Սարգսյանը կմասնակցի «Արմթեք – 2009» համաժողովին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-8-ը աշխատանքային այցով կմեկնի Սան Հոսե (ԱՄՆ)` «Արմթեք – 2009» համաժողովին մասնակցելու նպատակով:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: