AM
13 March 2002 - 17:43 AMT

ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ԱՍՎԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Մարտի 11-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի են ունեցել լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տվյալ հարցի շուրջ ելույթ են ունեցել ամերիկյան կոնգրեսականները, Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: Ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, բոլոր ելույթ ունեցողները համամիտ էին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման հետ կապված իրավիճակը վատացել է, եւ այդ պատճառով ԱՄՆ-ն պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի այդ ոլորտում: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել լսումներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: