ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում Ռումինիայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Պավել Պլատոնան քննարկել են հայ-ռումինական համագործակցության զարգացման հեռանկարները 2002 թվականի երկրորդ կեսին Հայաստանի պաշտպանության նախարարի Ռումինիա կատարելիք այցի համատեքստում: Ինչպես հաղորդել են Հայաստանի Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ պրոպագանդայի վարչությունից, կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ ռազմական եւ ռազմա-քաղաքական համագործակցության հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: