AM
13 March 2002 - 14:53 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ԽՄԲԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական խորհրդարանի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը հերքել է, վերջերս Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ նա, իբր հանդիսանալով հայ-թուրքական համագործակցության կանանց խմբի անդամ, ինչ-որ հայտարարություն է արել: Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հ. Հակոբյանը հայտարարել է, որ տեղեկություն չունի նման խմբի գոյության մասին, երբեք չի եղել Թուրքիայում եւ առավել եւս երբեք չի արել որեւէ հայտարարություն: Միեւնույն ժամանակ խորհրդարանականը հաղորդել է, որ ինքը Հայաստան- Եվրամիություն համագործակցության խմբի անդամ է եւ բազմիցս անգամ հանդես է եկել Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: