AM
13 March 2002 - 14:44 AMT

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ ԱՎԵԼԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումները, ինչպես նշվել է բազմիցս անգամ, եղել են օգտակար եւ շարունակում են պահպանել իրենց կարեւորությունը: Այդ մասին Կասպիական լրատվական գործակալությանն է հայտնել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ Քոչարյան-Ալիեւ ուղղակի երկխոսության շարունակության նպատակահարմարության մասին հարցին: Չնայած այն բանին, որ այդ հանդիպումները դեռեւս չեն հանգեցրել հիմնահարցի վերջնական լուծմանը, նշել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը, անվիճելի է նրանց դերը կողմերի դիրքորոշումներին փոխադարձաբար ծանոթանալու, կարգավորման ուղիների առավել ազատ քննարկաման եւ ամենակարեւորը` զինադադարի պահպանման գործում: Այնուամենայնիվ, ակնհայտ է այդ հանդիպումների արդյունավետության բարձրացման, առավել կանոնավոր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, ընդգծել է Վ. Գաբրիելյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: