AM
6 November 2009 - 11:21 AMT

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում նոյեմբերի 10-13-ը

«Արմպրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը այս տարի իններորդ անգամ կանցկացվի նոյեմբերի 10-13-ը Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, հաղորդում է «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի» մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրությանը, ցուցահանդեսում կներկայացվի հանրապետության սննդարդյունաբերության լավագույն արտադրանքը: Մասնակիցներն են` վերամշակող ձեռնարկությունները, տեղի եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունները, գովազդային գործակալությունները, ԶԼՄ-ները:

«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ներկայացնել հայ ձեռնարկատերերի արտադրանքը, ագրոարդյունաբերական արտադրանքի ոլորտում ակտիվացնել ձեռնարկատիրությունը, արտասահմանյան գործընկերների հետ կապեր հաստատել, եւ նոր սպառման շուկաներ գտնել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երեւանի քաղաքապետարանը, Առեւտրա -արդյունաբերական պալատը եւ «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը»: