Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջեւ 1996թ. Քիշնեւում ստորագրված միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, ներմուծված փոփոխությունները թույլ կտան ավելացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժը, ինչպես նաեւ կնպաստեն Հայաստանի ու Մոլդովայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը: