AM
6 November 2009 - 13:08 AMT

«ԱրմենՏել»-ը հայտարարում է Beeline վաճառքի եւ սպասարկման 10 նոր գրասենյակների բացման մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline վաճառքի եւ սպասարկման 10 նոր գրասենյակների բացման մասին: 10 նորաբաց գրասենյակներից 5-ը գտնվում են Եր-ան քաղաքի համայնքներում, մասնավորապես Ավանում (Խուդյակովի փողոց 165/15), Կենտրոնում (Կորյունի փողոց, շենք 7 Բ), Մալաթիա Սեբաստիաում (Րաֆֆու փողոց N 33/5), Քանաքեռ Զեյթունում (Սեւակի փողոց N 51) եւ Նուբարաշենում (Նուբարաշենի փողոց 6, N 22/1): Եվս հինգը բացվել են մայրաքաղաքից դուրս` Արմավիրում, Աբովյանում, Բյուրեղավանում, Հրազդանում եւ Բագրատաշեն գյուղում:

«ԱրմենՏել»-ը` կապի ինտեգրացված օպերատոր է եւ ակտիվորեն աշխատում է հեռահաղորդակցության շուկայի բոլոր բնագավառներում: Սա նշանակում է, որ հաճախորդները մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, որոնք պահանջում են անհատական մոտեցում, իսկ անհատական մոտեցումը սկսում է վաճառքի եւ սպասարկման գրասենյակների զարգացած եւ հարմարավետ ցանցից»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Կլիմկոն:

Այսօր Հայաստանում գործում է վաճառքի եւ սպասարկման 72 գրասենյակ, որոնցից 21-ը Երեւանում: