AM
6 November 2009 - 14:36 AMT

Ընտրվել է Հայաստանի Բանկերի միության նոր նախագահը

Հայաստանի Բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Արարատ Ղուկասյանը, որը նախկինում զբաղեցնում էր «Կոնվերս Բանկի» գործադիր տնօրենի պաշտոնը, հաղորդում է ՀԲՄ մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նոյեմբերի 4-ին կայացած Հայաստանի բանկերի միության արտահերթ ընդհանուր ժողովում միաձայն Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվեց Արարատ Ղուկասյանը:

Ա.Ղուկասյանն այս պաշտոնում փոխարինելու է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանին, ով հանդիսանում էր միության նախագահը 2007թ. օգոստոս ամսից: