AM
6 November 2009 - 14:45 AMT

ՀՀ հակաճգնաժամային ռազմավարաության բաղադրիչներից մեկը ներդրումների եւ համագործակցության համար հնարավորությունների ստեղծումն է

Շարունակվում էՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանիայցը ԱՄՆ, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցում է «Արմթեք 2009» համաժողովին: Նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյաննայցելել էաշխարհիառաջատար գիտակրթական կենտրոններից մեկը`Ստենֆորդի համալսարան: Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ:

Միության ներկայացուցիչներըկառավարության ղեկավարինպատմել են կազմակերպության գործունեության, նպատակների ու խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին ու հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հնարավոր զարգացումներին:

Տիգրան Սարգսյանըկարեւորել էաշխարհի լավագույնհամալսարաններում սովորող հայուսանողներիմասնակցությունը Հայաստանումտեղի ունեցողկրթական բարեփոխումներին, ինչպես նաեւՀայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը:

Վարչապետը եղել էնաեւSequoia Capitals ընկերությունում` հանդիպել է ընկերության ղեկավարների հետ:

Այնուհետեւ վարչապետըայցելելէ«Միացյալ նահանգների վենչուրայինգործընկերներ» հաստատություն, որտեղ վենչուրային ճյուղի գործարարների հետ քննարկել է Հայաստանում վենչուրային կապիտալի զարգացման հնարավորությունները:

Գործարարները նշել են, որ հատկապես վենչուրային կապիտալը Հայաստանում կարող է հաջողություններ ունենալ, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք իրականացնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարարության համակարգում ներգրավված ոլորտի պատասխանատուների վերապատրաստման կազմակերպման հնարավորությունների մասին:

Տիգրան Սարգսյանըեղել էնաեւԿալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, հանդիպել ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսենյանի, ինչպես նաեւ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Այնուհետեւ գործադիրի ղեկավարը ելույթով ողջունել է «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի մասնակիցներին: Տիգրան Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումների, ինչպես նաեւ «Հայկական աշխարհի» հայեցակարգի կիրառության մասին: «Հայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որ արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է կարեւոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում, ասել է ՀՀ վարչապետը: Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել նշված համակարգեր ու դառնալ Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ»:

Վարչապետը նշել է, որ հայկական աշխարհիհայեցակարգի դրսեւորումներից մեկն էլ «Լույս»հիմնադրամի հիմնադրումնէ: Կառավարությանղեկավարը նաեւանդրադարձելէազգային մրցունակության խորհրդիգործունեությանը, կառուցվածքին ու խնդիրներին:

Տիգրան Սարգսյանըխոսել է նաեւ ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ: Առաջինը` կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը: Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք: Բայց այն նաեւ ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները: Այդպիսով` մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»: