AM
12 March 2002 - 14:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԸ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կահիրեում անցավ հայ-եգիպտական քաղաքական խորհրդակցությունների հերթական նիստը: Ինչպես այսօր տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հայկական պատվիրակությունը գլխավորում է արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավար Ռուբեն Շուգարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քաղաքական եւ տնտեսական համագործակցության հարցեր: Եվրոպայի հարցերով Եգիպտոսի արտաքին գործերի փոխնախարար Մուհամմադ Շաբանի խոսքերով` բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ընթացիկ տարում Երեւանում անցկացնել հայ-եգիպտական տնտեսական կոմիտեի հերթական նիստը: Կողմերը քննարկել են նաեւ կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Բանակցությունների ընթացքում մանրանասնորեն քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզին վերաբերող ընթացիկ հարցեր: Մուհամմադ Շաբանը հայտնել է, որ հայկական կողմը լիովին համամիտ է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում պաշտոնական Կահիրեի դիրքորոշմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: