AM
7 November 2009 - 07:59 AMT

«ԱրմենՏել»-ը պարգեւատրել է հինգ ուսանողների, որոնք դարձան «Ճանաչիր Beeline» մրցույթի հաղթողները

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) պարգեւատրեց Հայաստանի Պետական համալսարանի եւ Տնտեսագիտական համալսարանի հինգ ուսանողի, որոնք հաղթող ճանաչվեցին արդեն իսկ ավանդական դարձած «Ճանաչիր Beeline» մրցույթում:Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունում, մրցույթը, որին մասնակցեց 90 հոգի, անցկացվեց Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տոնավաճառի շրջանակում: «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները առաջարկեցին մասնակիցներին նկարագրել Beeline ապրանքանիշի իրենց ընկալումը: Մրցույթի մասնակիցները պատմեցին իրենց տպավորությունների – պատկերացումների մասին:

Գլխավոր մրցանակինարժանացածՀայաստանի Տնտեսագիտականհամալսարանիուսանողուհի Նունե Խաչատրյանը նկարագրեց Beeline ապրանքանիշը որպես լույսի եւ ստվերի խաղ` նշելով, որ դրանք գոյություն ունեն միասնության մեջ:

«Աշխատանքի տոնավաճառներում «Ճանաչիր Beeline» մրցույթ կազմակերպելն արդեն ավանդական է դարձել: Հետաքրքրականն այն է, որ ամեն անգամ առաջարկվում են նոր գաղափարներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս ընկալել Beeline ապրանքանիշը մեկ այլ տեսանկյունից», – նշեց աշխատակազմի եւ կազմակերպչական զարգացման գծով տնօրեն Լիանա Խաչատրյանը:
Տոնավաճառի մասնակիցների համարհաճելի անակնակալ դարձավ Beeline կենդանի արձանը: