AM
9 November 2009 - 13:56 AMT

Նիկոլայ Ռիժկովը «Նաիրիտ» գործարանի կոլեկտիվի պատվավոր անդամ է դարձել

Նոյեմբերի 9-ին ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի Ազգային Հերոս Նիկոլայ Ռիժկովը Երեւանում ընթացող միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում այցելեց «ՆաիրիտԳործարան» ՓԲ ընկերություն, հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «Նաիրիտի» ղեկավարության ուղեկցությամբ Ռիժկովն այցելել է ձեռնարկության ինչպես վթարից հետո լիովին վերականգնված ու նորացված, այնպես էլ մի շարք այլ արտադրամասեր:

«Նաիրիտ Գործարան»ՓԲԸխորհրիդի որոշմամբ ՆիկոլայՌիժկովնայսօրվանից «Նաիրիտ գործարան» ՓԲԸկոլեկտիվի պատվավոր անդամ է, նշվում է հաղորդագրության մեջ: