ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի որոշում չեն կայացնում` առանց Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդակցելու: Այդ մասին հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ տեսակետին համամիտ են նաեւ Մինսկի խմբի ռուսաստանյան եւ ամերիկյան համանախագահներ Նիկոլայ Գրիբկովը եւ Ռուդոլֆ Պերինան: ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումը Ֆիլիպ դե Սյուրմենն անվանել է «չափազանց արդյունավետ եւ հետաքրքիր»: Խոսելով ղարաբաղյան կողմի` բանակցություններին մասնակցելու հեռանկարների մասին, Ֆիլիպ դե Սյուրմենն ասել է, որ այս հարցը կքննարկվի Վիենայում, որտեղ միջնորդները ԵԱՀԿ Գործող նախագահին կներկայացնեն տարածաշրջան կատարած իրենց այցի վերաբերյալ հաշվետվություն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: