AM
9 March 2002 - 16:12 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆ

Այսօր Ստեփանակերտից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Միջնորդները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից հանդիպումներ են ունենում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Այնուհետեւ, միջազգային դիվանագետները կհանդիպեն հայ լրագրողների հետ: Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարել է Բաքվում, որ խնդիրը պետք է լուծվի «փոխընդունելի հիմքի վրա»: Նա գտնում է, որ կողմերը պետք է բացառեն «բոլորը կամ ոչինչ» ծայրահեղ պահանջը: Նրա խոսքերով` որոշումը պետք է ընդունեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, դա կլինեն «պատմական քայլեր»: Տրուբնիկովը նշել է նաեւ բանակցությունների «ֆորմատի» ընդլայնման անհրաժեշտության մասին, քանզի նախագահներին դժվար է հաճախակի հանդիպել: Նրա կարծիքով, այդպիսի բանակցություններ վարելու համար, նախագահները կարող են նշանակել իրենց «ներկայացուցիչներին»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: