2009 թ. նոյեմբերի 10-ի նիստում Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%:
2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:
ԿԲ խորհուրդըփաստեց, որ ընթացիկժամանակահատվածում գնաճիվարքագիծըեւմակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են եղել ԿԲ-իկանխատեսումներին: Արտաքինմիջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային եւ որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով:
Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, պահպանել են ներքին գնաճային միջավայրի ակտիվությունը:
Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների շարունակման հեռանկարի պայմաններում տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: