AM
9 March 2002 - 14:48 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՎԿԱՆԵՐԻ

Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ներկա գտնվողների համար անսպասելիորեն առաջարկել է միջնորդներին բանակցությունները շարունակել առանց վկաների: Թողնելով դեսպաններին եւ երկու կողմերի պատվիրակության անդամներին, Ալիեւը եւ համանախագահները հեռացել են բանակցությունների դահլիճից եւ շարունակել զրույցը նեղ կազմով: Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրների տեղեկություններով, դա առաջին անգամ է պատահում ղարաբաղյան կարգավորման ողջ բանակցությունների ընթացքում: Մեկնաբանները ենթադրում են, որ Ալիեւի գործողությունը թելադրվում է չկամությամբ, որպեսզի նրա շրջապատն իրազեկ լինի բանակցային գործընթացի մանրամասներին: Միեւնույն ժամանակ, ներկայիս Մինսկի խմբի ֆորմատը Ադրբեջանի նախագահն անվանել է «կարգավորման համար ամենակատարյալ ֆորմատը»: «Ձեր այցը մեծ նշանակություն ունի, եւ ես գտնում եմ, որ ձեր առաջարկությունները կարելի է քննարկել»,- ասել է Ալիեւը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: