AM
7 March 2002 - 18:00 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԾԱՂԿԻ «ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՊՈՒՐԱԿԸ

Վաղը Երեւանում կհիմնադրվի «Միացյալ Ազգերի Կազմակերպության» նոր պուրակը: Մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում ծառատունկ կկազմակերպի ՄԱԿ-ի հայկական ներկայացուցչությունը եւ մայրաքաղաքի քաղաքապետարանը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, տնկիները կտրամադրվեն Հայաստանում ՄԱԿ-ի իրագործվող ծրագրերից մեկի շրջանակներում: Ավելի վաղ, այդ ծրագրի շնորհիվ Հայաստանում տնկվել է 2,5 միլիոն ծառ 400 հեկտար տարածության վրա: Սակայն 2000 թվականի երաշտի պատճառով ծառերը պահպանվել են միայն 210 հեկտարի վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: