AM
12 November 2009 - 18:03 AMT

Հայաստանի ապահովագրության շուկայում փոփոխություններ են լինելու

Հայաստանի ապահովագրման շուկան կանգնած է լուրջ զարգացման ճանապարհին, Երեւանում այս մասին հայտարարեց «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը : «Ես կարծում եմ, որ կտրուկ կաճի ապահովագրման ծավալը, եւ ընդհանրապես, ապահովագրման մշակույթը», – ասաց նա:

Ռուբեն Վարդանյանի կարծիքով, Հայաստանն արդեն հասել է այն մակարդակին, որ ապահովագրումը դառնում է նորմալ բիզնեսավարման մի մասը եւ այն լինելու է նորմալ գործողությունների մի հատվածը: «Մոտակա երկու-երեք տարիների ընթացքում մենք կտեսնենք, որ կտրուկ կավելանան դրանք», – ավելացրեց նա:
Նա Նաեւ նշեց, որ ապահովագրական շուկայի զարգացման համատեքստում խոսքը այդ շուկայի կարգավորման, նոր օրենսդրական ակտերի եւ արտադրանքների մասին է: