AM
13 November 2009 - 11:18 AMT

Մենաշնորհները բացասապես են ազդում ճգնաժամից հայկական տնտեսության ելքի համար

Հայաստանի տնտեսության մեջ առկա անկումը կշարունակվի նաեւ 2010 թվականին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, դեպի Հայաստան մասնավոր փոխադրողների կրճատումը կշարունակի իր բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Մեկ այլ գործոն, որը բացասապես կազդի Հայաստանի տնտեսության վրա, Մինասյանը համարում է մենաշնորհային ընկերությունների դիրքերի ամրապնդումը: Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վրա տարեցտարի ազդում է մենաշնորհային ընկերությունների դիրքորոշման ամրապնդումը շուկայում»,- նշեց պատգամավորը եւ արձանագրեց. «Նման պայմաններում ես 2010թ. հայկական տնտեսության զարգացման համար միտումներ չեմ տեսնում»:

Խոսելով երկրում առաջին անհրաժեշտության պարենային մթերքի գների բարձրացման մասին` Արծվիկ Մինասյանը նշել է, որ դա մենաշնորհային ընկերությունների գործողությունների արդյունքն է` ուղղված արագ հարստացմանը: «Ակնհայտ է, որ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել մենաշնորհների թելադրած պահանջներից»,- ընդգծեց նա: