Երեւանում հավատրմագրված Գերմանիայի նոր Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Հանս-Վոլֆ Բարտելսը այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին: Երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գերմանացի դիվանագետը հավաստիացրել է, որ Գերմանիան Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման կողմնակից է եւ պատրաստ է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ գործադրել բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: