AM
6 March 2002 - 18:21 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՃՇՏԵԼ ԵՆ, ՈՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՄՏՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԵՋ

Եվրոպայի Խորհրդի փորձագետները, որոնք ժամանել են Հայաստան զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքի նախագծի քննարկման նպատակով, պարզաբանել են փաստաթղթի շուրջ ստեղծված իրավիճակը: Երեկ երեկոյան ՀՀ Արդարադատության նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ընթացքում, ԵԽ ներկայացուցիչները հերքել են մեկ օր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ զանգվածային լրատվության վերաբերյալ օրենքի ընդունումը չի մտնում ԵԽ առջեւ Հայաստանի կողմից ստանձնած ուղղակի պարտավորությունների ցանկի մեջ: Ինչպես ճշտել է ԵԽ խմբի անդամ Ռամոն Պրիետո Սուարեզը, վրիպում է թույլ տրվել` ԶԼՄ-ների մասին օրենքի ընդունումը իսկապես մտնում է Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ցանկի մեջ: Դրանից բացի, ԵԽ ներկայացուցիչները պատմել են օրինագծի հեղինակների խմբի հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքների մասին, նշելով, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց համաձայն Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ աշխատանքային խումբը կընդլայնվի եւ մեկ ամսից Եվրոպայի Խորհրդի փորձագետների դատին կհանձնվի ԶԼՄ-ների վերաբերյալ օրենքի լրամշակված տարբերակը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: