AM
14 November 2009 - 09:29 AMT

ՎՏԲ խումբը շարունակում է ֆինանսավորել ռուսական տնտեսության առանցքային ոլորտները

Հոկտեմբերին ՎՏԲ խմբի ռուսաստանյան բանկերը շուրջ 129 մլրդ ռուբլու ֆինանսավորում են տրամադրել կորպորատիվ հաճախորդներին եւ բնակչությանը, ասվում է ՎՏԲ բանկ (Արմենիա) մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված մամլո հաղորդագրության մեջ:

ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ի մայր-բանկը ֆինանսավորել է ռուսական ձեռնարկություններ` 81,3 մլրդ ռուբլով: ՎՏԲ բանկի «Վարկեր տնտեսությանը» ցուցանիշը հոկտեմբերի վերջի տվյալներով կազմել է 1 424,1 մլրդ ռուբլով, ամսվա սկզբից նվազելով 36,2 մլրդ ռուբլով կամ 2,5 տոկոսով, բանկի հաճախորդների կողմից պարտքերի մարման արդյունքում:

ՎՏԲ խումբը առավել մեծ չափերի ֆինանսավորում է տրամադրել նավթագազային համալիրի ձեռնարկություններին` շուրջ 10,0 մլրդ ռուբլի, շինարարության եւ շինանույթերի արտադրության ոլորներին` շուրջ 8,6 մլրդ ռուբլի, առեւտրային ընկերություններին` շուրջ 7,9 մլրդ ռուբլի, ածխային եւ հանքարդյունաբերական ոլորտին` 3,7 մլրդ ռուբլի:

Շարունակվել է պաշտպանական եւ տիեզերական ոլորտների ֆինանսական աջակցությունը` 6,4 մլրդ ռուբլի, ագրարա-արդյունաբերական ոլորտի` 4,3 մլրդ դրամ: Փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններին տրամադրվել են շուրջ 6,0 մլրդ ռուբլու վարկեր:

Շարունակվել է նաեւ ՎՏԲ խմբի սոցիալական գործունեությունը: Ֆիզիկական անձիք 2009թ. հոկտեմբերին ստացել են շուրջ 17,5 մլրդ ռուբլու վարկ, որից 0,7 մլրդ ռուբլին` հիպոթեքին եւ 1,8 մլրդ ռուբլի ավտովարկավորման համար: