AM
6 March 2002 - 17:38 AMT

ՆԱՏՕ-Ի ԲՐԻԳԱԴԻ ԳԵՆԵՐԱԼԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Երկօրյա ճանաչողական այցով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության վարչության պետի տեղակալ, բրիգադի գեներալ Գվիդո Պալմիերին: Բրիգադի գեներալը ծանոթացել է Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կառուցվածքին եւ ռազմա-ուսումնական պատրաստվածությանը: Գվիդո Պալմիերին այցելել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ամերիկացի ռազմական պաշտոնյան Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության եւ արտաքին կապերի վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: