Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն ԶԼՄ-ներում» թեմայով խորհրդաժողով, որը նվիրված էր ԶԼՄ-ներում հանդուրժողականության մոնիթորինգի եւ ուսումնասիրության միջոցներին, նաեւ լրագրողների համար գործնական խորհուրդներ մշակմանը:
Հանդուրժողականության առկայությունը եւ աստիճանը շատ կարեւոր շրջանակներ են այն բանի համար, որպեսզի հասարակությունում գործեն ժողովրդավարական մեխանիզմներ: Այդ մասին «Հանդուրժողականություն ԶԼՄ-ներում» խորհրդաժողովում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, միջազգային կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում ԶԼՄ-ների հանդուրժողականությանը:
Իր հերթին Կովկաս ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը, որի ղեկավարության տակ անցկացվել էր մոնիթորինգը, հայտարարել է, որ նախագծի նպատակը չեր հանդիսանում այս կամ այն հեռուստաընկերության, կամ թերթի հանդուրժողականության չափումը, այլ գոյություն ունեցող խնդիրների բացահայտումը:
Վերլուծելով հայկական հեռուստաալիքների մոնիթորինգի արդյունքները, նա նշել է, որ լրատվական ծրագրերում գերակշռում է արտաքին քաղաքականությունը, հաջորդը տնտեսությունը, ներքին քաղաքականությունը եւ ԶԼՄ-ները:
«Ուսումնասիրված նյութերի 85% հանդուրժողական էին: Դա լավ ցուցանիշ է, սակայն եթե անդրադառնանք մնացած 15%-ն, ապա կստացվի, որ ամեն 6-դ ծրագիրը անհանդուրժողական է», – ընդգծել է Նինա Իսկանդարյանը:
Ընդ որում նա նշել է, որ համեմատած տպագիր մամուլի հետ դա բավականին լավ ցուցանիշ է:
Հետազոտությունների հովանավորն է UNDP-ն: