Հայաստանի Ազգային անվտանգության նախարարությունը հերքել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքները թմրանյութերի տարանցման նպատակով օգտագործելու հնարավորությունը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ ԱԱՆ մամլո ծառայությունից, նախարարությունը բազմիցս անգամ հայտարարել է, որ ոչ Հայաստանի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի տարածքները երբեք չեն օգտագործվել թմրանյութերի տարանցիկ փոխադրումների համար: ՀՀ ԱԱՆ մամլո ծառայությունում նշել են, որ այդ լուրերը տարածում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները պրոպագանդայի նպատակով: Այնինչ, ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան հաշվետվության համաձայն, հենց Ադրբեջանն է նախկինի պես օգտագործվում, որպես թմրանյութերի տարանցիկ փոխադրումների տարածք: ԱՄՆ-յում համոզված են, որ այստեղ կարեւոր դեր է խաղում Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը, որը ավելի կարեւորվեց միջազգային թմրաբարոնների համար հարավսլավական ճգնաժամից հետո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: