Ճգնաժամի պայմաններում անկումը գինեգործության ոլորտում Հայաստանում միջին հաշվով կազմում է 40 տոկոս, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Տարեսկզբին անկումը կազմել է 30-40 տոկոս, իսկ տարբերությունը վերջին ամիսների հետ կկազմի 15 տոկոս անկում»,-ասել է նա:
Ըստ Ավագյանի, գինու 70 տոկոսը սպառվում է ՌԴ-ում , մնացած 30 տոկոսը` Եվրոպայի երկրներում: «Եվրոպայում մեր գինու սպառողը հիմնականում Սփյուռքն է, որը նախապատվությունը տալիս նրան ոչ թե իր որակական հատկանիշների համար, այլ որովհետեւ գիինին հայկական է: Սակայն, դա մի կողմից սպառում է ապահովում, մյուս կողմից` չի խթանում Հայաստանում արտադրվող գինու որակի բարելավումը»,-ասել է նա` հավելելով, որ Հայաստանի գինեգործների 95 տոկոսին հետաքրքրում է ոչ թե որակը, այլ արտադրված գինու քանակը:
Ա.Հարությունյանը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում արտադրվում է շուրջ 0,5-1 մլն շիշ, այն դեպքում, երբ հանրապետության ներուժը տարեկան 7-8 մլն շիշ է:
Իր հերթին ազգագրագետ Սուրեն Պողոսյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն վատացել է հայկական գինու արտադրության հումքային բազան, քանի որ Հայաստանում անհետացման եզրն են գտնվում խաղողի տեղական տեսակները: «Ավելի որակյալ, բուն հայկական տեսակների աճեցման համար մեծ ծախսեր են հարկավոր, մասնավորապես «ոսկեվազ» խաղողի տեսակի աճեցման համար, որի ինքնարժեքը այլ տեսակներից զգալիորեն մեծ է»,-ասել է նա: