AM
16 November 2009 - 13:24 AMT

Հայաստանը կմասնակցի Իտալիայում կայանալիք ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին

ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանիգլխավորածպատվիրակությունը մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետըելույթ կունենաՊարենի եւգյուղատնտեսությանկազմակերպության գագաթաժողովի ընթացքում:

Նախատեսվում են նաեւհանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ: