Նոյեմբերի 17-ին «Արմենթել» ՓԲԸ-ը նոր ակցիա է իրականացնում` «Hi-Line-ն առանց արգելքի», Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն : «Այս ակցիայի ընթացքում մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկերության բոլոր հաճախորդների համար Hi-Line ծառայությունը կմիացվի անվճար, իսկ մոդեմի գները, ըստ ընտրված տարիֆային ծրագրի, բավականին մատչելի կլինեն», – ասաց նա:
Ընկերության ղեկավարն ավելացրեց, որ ,Hi-Line Unlimited 1024ե տարիֆային ծրագրին միանալիս, մոդեմը կտրամադրվի անվճար, ,Hi-Line Unlimited 512ե տարիֆային ծրագրին միանալիս` մոդեմի արժեքը կկազմի 4800 դրամ, իսկ ,Hi-Line Unlimited 256ե – ի դեպքում` 7200 դրամ: Այդ համատեքստում Իգոր Կլիմկոն հատուկ նշեց, որ ծառայությունը չի պարտավորեցնում մեկ տարվա պայմանագիր կնքել, բացի այդ` ժամանակից շուտ պայմանագիրը խզելու դեպքում տուգանքներ չեն բռնագանձվի: «Մեր հաճախորդները ինտերնետից օգտվելիս համապատասխան արագության ապահովման ընթացքում որեւէ անհարմարություն չեն ունենա», – վստահեցրեց նա:
«Արմենթել» ՓԲԸ-ն (Beeline) «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: 2007 թ. ապրիլից «Արմենտելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: Ընկերությունը բջջային եւ թվային հեռախոսային ծառայություններ է մատուցում: