AM
5 March 2002 - 19:19 AMT

ՆԱՏՕ-Ն ՉԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ` միակ արդյունավետ միջոցն է: Այդ մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա կարծիքով, այլ միջնորդների ներգրավվումը բանակցական գործընթացին կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Շոշափելով ղարաբաղյան կարգավորմանը ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության հարցը, Օսկանյանը նշել է, որ «այդպիսի տարբերակ չի քննարկվել»: «Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում եւ դա լիովին բավական է», ասել է նա: Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գաման ընդգծել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ն զբաղված է, մասնավորապես, «Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության սահմանումով եւ իր առջեւ խնդիր չի դնում մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: