AM
17 November 2009 - 12:58 AMT

«ԱրմենԹելը» կիրառել է ADSL 2+ չափանիշը

,Hi-Line առանց սահմանների» նոր ակցիայի շրջանակներում, «ԱրմենԹելը» կիրառել է ADSL 2+ նոր չափանիշը, հաղորդել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ընկերության նախագահ Իգոր Կլիմկոն: «Շնորհիվ նոր չափանիշի ցանցում տվյալների փոխանցման արագությունը կարող է հասնել 24 Մբիտ/ժ, ինչը թույլ կտա ընդլայնել տրամադրվող ծառայությունների սպեկտրը», – ասել է նա:

«Անցումը նոր չափանիշների շատ ժամանակ եւ միջոցներ է պահանջում: Նրա ներմուծման աշխատանքները տարվում էին մոտ կես տարի, բանակցություններ էին վարվում վենդերների հետ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար, ինչի վրա պահանջվեցին միլիոնների ներդրումներ», – ասել է նա:

«ԱրմենԹել» ՓԲԸ-ն (ապրանքանիշ Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկություն է: 2007 թ-ի ապրիլ ամսից «ԱրմենԹել» բաժնետոմսերի 100% պատկանում են ռուսական ընկերությանը: