AM
17 November 2009 - 13:42 AMT

Orange-ը սկսել է տրամադրել «հատուկ» հեռախոսահամարներ

Orange-ը սկսել է տրամադրել «հատուկ» հեռախոսահամարներ, որոնք բաժանված են հետեւյալ կատեգորիաների` «Բրոնզե», «Արծաթե», «Ոսկե» եւ «Պլատինե»:

«Բրոնզե» եւ «Արծաթե» «հատուկ» համարները կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները: «Բրոնզե» համարի գինը 8.000 դրամ է, իսկ «Արծաթե» հեռախոսահամարը կարելի է գնել 20.000 դրամով: «Ոսկե» եւ «Պլատինե» համարները նախատեսված են նրանց համար, ովքեր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ եւ «ԱրմենՏել» ՓԲԸ նմանատիպ համարների ներկայիս բաժանորդներ են եւ Orange-ի հետ կկնքեն «Ամեն Ամիս» ամսական բաժանորդագրային ծառայության պայմանագիր:

«Ոսկե» հեռախոսահամարները, որոնց արժեքն է 80.000 դրամ, տրամադրվում են 6-ամսյա
ժամկետով, իսկ «Պլատինե» համարները` 18-ամսյա ժամկետով պայմանագիր կնքելու
դեպքում: «Պլատինե» հեռախոսահամարների արժեքն է 200.000 դրամ:

«Հատուկ» համարների տրամադրման ծրագիրը կտեւի երկու ամիս ` մինչեւ 2010թ.
հունվարի 16-ը: Այդ օրվանից հետո «Ոսկե» հեռախոսահամարները կդրվեն ազատ
վաճառքի: