Հերթական դիվանագիտական աղմուկն է սպասվում դաշնակցային Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես հայտնի է դարձել Կասպյան տեղեկատվական գործակալությանը իրազեկ դիվանագիտական աղբյուրներից, վերջերս պաշտոնական Անկարան Բաքվին ներկայացրել է միանգամից մի քանի բողոքի փակ հայտագրեր, որոնց համաձայն Ադրբեջանի այժմյան արտաքին քաղաքականության ուղղվածությունը «չի համապատասխանում եղբայրության եւ դաշնակցային ոգուն»: Անկարան տարակուսում է, ինչու՞ Բաքուն պատշաճ հայտարարությամբ հանդես չեկավ վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունած «հայամետ բանաձեւի» վերաբերյալ, որը պարտավորում է Թուրքիային ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը եւ հայ-թուրքական հաշտության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Ադրբեջանի ներկայիս պահվածքը, գտնում են Թուրքիայում, ցավագնորեն հիշեցնում է Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ ստեղծված իրավիճակը: Դաշնակցի հանդեպ դժգոհությունն աճում է նաեւ ադրբեջանական կողմի մոտ: Բաքվում, մասնավորապես, ծայրահեղ անհանգստացած են Անկարայի բացասական դիրքորոշմամբ` Հեյդար Ալիեւի Ադրբեջանում «իշխանության ժառանգաբար անցման» պլանների իրականացման նկատմամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: