ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կձեռքբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: