AM
4 March 2002 - 19:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Ալի Շամհանիի հետ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ պրոպագանդայի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները: Նախարարները նշել են տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ համատեղ խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերի մշակումը եւ իրագործումը: Ս. Սարգսյանը եւ Ա. Շամհանին կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման կապակցությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: