AM
18 November 2009 - 12:17 AMT

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը կշարունակի աջակցել Հայաստանին

ՀՀվարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիա կատարած այցի շրջանակներում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանըշնորհավորելէ կազմակերպության նախագահին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի գործունեության եւ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել վերանայել ու արագացնել համատեղ աշխատանքները:

Գյուղատնտեսության զարգացմանմիջազգային հիմնադրամի ղեկավարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ծրագրերի հաջող իրականացման առումով լավագույն օրինակներից է: Կազմակերպությունը նախատեսում է այսուհետեւ շարունակել գործունեությունը` որպես ծրագրերի իրականացմանն օժանդակող կառույց:

Հանդիպման ընթացքումքննարկվելեն նաեւհիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները: Երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: