«Հաջորդ տարվանից Հայաստանի տնտեսությունը կսկսի վերականգնվել: 2009 թ-ի ՀՆԱ-ի 18.3% անկումից հետո, եկող տարի սպասվում է 1.2% աճ, հայտարարել է խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարի խոսքերով, Հայաստանում ավելի ուշ զգացվեց ճգնաժամի ազդեցությունը, եւ երկիրը հնարավորություն ունի բոլորից շուտ ելնել այդ վիճակից: «Ներկայումս ճգնաժամը տեխնիկական բնույթ է կրում, ընդհանուր առմամբ Հայաստանում պահպանված է մակրոտնտեսական կայունությունը եւ ռուսական վարկի մեծամասնությունը ուղղված է տնտեսության իրական հատված, որպեսզի ապահովի միջին եւ փոքր բիզնեսը, ինչպես բանկի միջոցով, այնպես էլ անմիջականորեն», – նշել է Դավթյանը: