ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, փաստաթուղթը հնարավորություն կտա երկու պետությունների միջեւ զարգացնելու ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: